
Չգիտեմ ինչը ստիպեց ինձ հանկարծակի, հենց այնպես, անսպասելիորեն, համպատրաստից այնուամենայնիվ բլոգ բացել ու սկսել գրելը...բլոգը իմ համար նորություն չի, ես իմ առաջին բլոգային գրառումը արել եմ այն ժամանակ, երբ մարդիկ միայն Google -ից էին օգտվում, իսկ "համադասարանցիներ" կայքը չէր էլ սպառնում բացվել, բայց ինչ-որ բան դեռ այն ժամանակ ինձ ստիպեց ոչ ասել "Գամֆուտռին" ու ընկերներիս ժպտալ ոչ թե Skype-ի այն կողմից, այլ մի բաժակ սուրճի շուրջ: Ու հիմա ես նորից վերադարձել եմ ամենակուլ համացանցի գիրկը ու անբասիր ժրաջանությամբ կլավիշները ջարդելով ինչ-որ բան եմ ուզում հասցնել ձեզ կամ քեզ կամ նրան, կարևոր չի, կարևորը ես "կակ բի" հետ չեմ մնացել հայկական առաջադեմ բլոգոսֆեռա կոչեցյալից ու գրառում եմ անում արդեն լուսադեմին` ամբողջ գիշեր անքուն մնացած աչքերս կիսափակ: Մեծ հույսեր չեմ փայփայում բոլգի հետ կապված, որովհետև նույնիսկ փոքր ժամանակ Օրագիր չեմ պահել ու հետգրության սիրահար էլ չեմ, բայց մի բան մեջիցս ստիպեց որ հանեմ էլեկտրոնային գրիչս ու միանամ էս անտակ Ինտերնետային տիեզերքի "արեգակնային" համակարգին...էհ որ խոսալս սկսումա էլ վերջ չի ճանաչում, դրա համար էլ ավելի լավ ա գնամ քնեմ, իսկ ձեզ Բարի Առավոտ!!!!!

Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьՇնորհավորանքներս:
ОтветитьУдалитьԱնկեղծ ասեմ անակնկալի եկա Այսքան Շուտ արթնանալով Կարծում եմ Հենց Ես տեսա ռաջինը Քո Բլոգը:
Գիտեմ Ասելիքներ շատ ունես , ու մի Մաղթանկ կասեմ միայն , որ երբեկ չհոգնես նրանից ինչ անում ես, ու միշտ անես դա ոնցվոր ասած "Վոոդւշեվլյոննո": Այսինքն չհոգնես նրանից ինչ անում ես: կարծում եմ դեռ առիթներ կունենամ Քո Գրառումները Քոմենթլու:
Հ.Գ.
Նելլ Չասավոյ Պոյասդ դզի ,որ նոռմալ ցույց տա թե որ ժամին ես արել գրառումը ու երբ ա քոմենթվել:
կարծես թե դզեցի, մերսի Ռոբ ջան անդրանիկ քոմենթի համար ;Ճ
ОтветитьУдалитьas I see this is the 1st and the last post anyway? :)
ОтветитьУдалитьyes ur quite right, becuz the author of this blog, in this case that's me, have forgotten the log in and the pass, so no hope for this blog, sorry :))
ОтветитьУдалить